Հայտնի է՝ երբ տեղի կունենա արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին Վինձորի դղյակում գտնվող մատուռում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հրաժեշտի արարողությունը կանցնի ընտանիքի ու հարազատների նեղ շրջանակում՝ մոտ 30 հոգու մասնակցությամբ:

Սպասվում է, որ հուղարկավորության օրը լռության րոպե կհայտարարվի։ Հուղարկավորությունը կառավարական չի լինի. այդպես է ցանկացել արքայազն Ֆիլիպը:

Բրիտանական հեռուստաալիքները ուղիղ եթերում կհեռարձակեն արարողությունը։

Հիշեցնենք` 99-ամյա արքայազն Ֆիլիպի մահվան մասին ապրիլի 9-ին հայտնել էր Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը։ Հունիսի 10-ին նա կդառնար 100 տարեկան։