«1700 մարդ է ներկա այս անհավանական գեղեցիկ հարսանիքին». ռուս հաղորդավարուհի Յուլյա Լիսենկոյի գրառումը Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի մասին

Ինչպես արդեն հայտնի է, երեկ Գագիկ Ծառուկյանի որդու և Բյուզանդ Ավետիսյանի (Ուֆայի Բյուզանդ) դստեր հարսանիքն էր։

Խնջույքին ներկա է եղել նաև հեռուստահաղորդավարուհի Յուլյա Լիսենկոն, ով Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել Նիկոլայ Բասկովի հետ և գրառում արել ճոխ հարսանիքի մասին։

«Ինչ հրաշալի տոն ենք մենք այսօր վարում։ Իմ թանկագին Կոլենկա, ուրախ եմ հանդիպման համար, քեզ հետ բեմը կիսելը հաճույք է։ 1700 մարդ է ներկա այս անհավանական գեղեցիկ հարսանիքին։ Տոնում ենք սեր»։

Նշենք, որ հարսանիքին ելույթ են ունեցել Ավրաամ Ռուսոն, Ստաս Միխայելովը, Սոսո Պավլիաշվիլին, Քրիստինա Օրբակայտեն, Լարիսա Դոլինան, A’Studio-ն, Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանը, Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ն։

Երեկոյի հանդիսավարները միայն Յուլյա Լիսենկոն և Նիկոլայ Բասկովը չեն։ Այն վարում է նաև Ավետ Բարսեղյանը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Юлия Лысенко ведущая|музыкант (@ulialysenko)