Կիսամերկ աղջիկներ, նրբագեղություն և հանդգնություն. նորաձևության շաբաթը ցնցել է շատերին

Մադրիդում կազմակերպված միջոցառման ընթացքում անհավանական ֆուրոր է առաջացրել իսպանացի դիզայներ Անդրես Սարդը, որի հավաքածուն ցուցադրել են կիսամերկ մոդելները։

Իսկ դիզայներ Ագաթա Ռուիս դե լա Պրադան, ինչպես միշտ, աչքի է ընկել իր հագուստների նրբագեղությամբ։ Նրա շոուն ասոցացվել է մանկություն տանող ճանապարհորդության հետ։

Հանիբալ Լագունան էլ որոշել է ևս մեկ անգամ հիշեցնել կորոնավիրուսի մասին։ Բոլոր մոդելները բեմ են բարձրացել տարբեր գույների և գործվածքների խորհրդանշական դիմակներով:

Իսկ դիզայներ Մայա Հանսենը որոշել է օգտագործել բժշկական հատուկ համազգեստի մեկ բաղկացուցիչ, և նրա մոդելների մեծ մասը ներկայացել են պաշտպանիչ ակնոցներով ու վահաններով: