29-ամյա հայտնի դերասանուհի Մարգո Ռոբին հայտնվել է ավստրալական «Vogue»-ի շապիկին:
Լրագրողների հետ զրույցում Ռոբին պատմել է՝ ինչպես է կարողացել ստեղծել փայլուն կարիերա և կիսվել է իր հաջողության բանաձևով:
«Շատ դերասաններ աշխատում են տարիներ, որպեսզի կարողանան ձեռք բերել իրենց երազանքի դերն ու հասնել հաջողության, բայց կան մարդիկ, որոնց մոտ ամեն բան ստացվում է մի քանի ամսվա ընթացքում: Հենց սա է Հոլիվուդի կախարդանքը: Ամեն բան կարող է շատ արագ փոխվել»,- ասել է Ռոբին:
Դերասանուհին նաև կիսվել է լրագրողների հետ՝ պատմելով, որ կարիերայի սկզբում պրոդյուսերները շատ դժգոհ էին իր բարբառից. չէ՞ որ նա ԱՄՆ էր ժամանել Կվինսլենդից: Գեղեցկուհին շաբաթներ շարունակ հաճախել է խոսքի վարպետության դասերի, որպեսզի կարողանա ազատվել իր ավստրալական հնչերանգից:
«Ես միշտ համոզված եմ եղել, որ հայտնի դառնալու համար պետք է անպայման ծնվել Հոլիվուդում կամ այդ շրջապատում ճանաչել ինչ-որ մեկին»,- անկեղծացել է Մարգո Ռոբին: