Ջենիֆեր Լոպեսը լուսանկարներ է հրապարակել իր մասնակցությամբ գովազդային նոր ֆոտոշարքից

Հայտնի երգչուհի, պարուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Լուսանկարները, որոնք հրապարակել է 51-ամյա աստղը արվել են DSW խանութների սեփակնատեր Designer Brands Inc ընկերության նոր հավաքածուի համար գովազդային ֆոտոշարքի ընթացքում։

Լուսանկարներում Լոպեսը կրում է JLO Velor High-Top Hiker Bootie մարզակոշիկներ, որոնց արժեքը DSW խանութներում 59,99 դոլար է։ Դերասանուհին  իր տեսքն ամբողջացրել է ցանցավոր սպիտակ զգեստով։

Լուսանկարներից հաջորդներում Լոպեսը կրում է նարնջագույն կոմբինեզոն և բարձրակրունկներ, որոնք արժեն 64,99 դոլար։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն այժմ նկարահանվում է նոր Shotgun Wedding ֆիլմում, որի արտադրական փուլն ընթանում է Դոմինիկյան Հանրապետությունում։ Դերասանուհին այնտեղից պարբերաբար լուսանկարներ է հրապարակում, որից զատ նրան նկատել են իր փեսացուի՝ 45-ամյա նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ հանգստանալիս։