Ագաթա Մուցենիեցեն ուղիղ եթերում հայտնվել է ոչ ադեկվատ վիճակում

«Փակ դպրոց» սերիալի աստղ Ագաթա Մուցենիեցեի երկրպագուները լրջորեն անհանսգատցել են նրա վիճակի համար, երբ արտիստը նրանց հետ շփվել է առցանց ռեժիմով՝ իրեն ցուցադրելով ոչ այդքան շահեկան լույսի ներքո։ Շատ օգտատերեր կարծել են, որ Ագաթան Instagram-յան էջում ուղիղ եթերում եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Ագաթայի մենախոսությունն աստղերի մասին և թե որտեղից են դրանք առաջ գալիս և թե ինչու ոչ ոք չի պատասխանում իր հարցերին ակնհայտորեն շփոթեցրել է հանրությանը։

«Դրանք այնքան վառ են, ես հստակ տեսնում եմ դրանց։ Ամեն աստղի։ Դրանք տարբեր ձևեր են կազմում, դրանք տարբեր լայնությունների ու բարձրությունների վրա են։ Արդար չէ, որ ես չգիտեմ․․․ Ինչո՞ւ եմ ես այդքան ցանկանում իմանալ։ Ոչ ոք չի կարող պատասխան տալ՝ ոչ գրքերը, ոչ աստղադիտակը։ Պարզապես պրիմիտիվ է, որ ոչ ոք չի պատասխանում իմ հարցերին»,- ասել է 32-ամյա Մուցենիեցեն։

Հայտնի չէ՝ ինչն է աստղին ստիպել կիսվել իր մտքերով և ոչ կայուն հուզական վիճակով։ Օգտատարերի մի մասը դերասանուհուն չի խղճացել՝ նախատելով նրա պահվածքը և ալկոհոլը չարաշահելը։ Մյուսները ենթադրել են, որ տեսանյութը ոչ թե նա է նկարահանել, այլ ընկերուհիները։