Լավագույն եթերային յուղերն ավելորդ քաշի դեմ պայքարելու և կազմվածքը կարգի բերելու համար

Բոլորն էլ գիտեն, որ ավելորդ քաշի դեմ պայքարում առանցքային նշանակություն ունեն դիետաներն ու ֆիզիկական ակտիվությունը, սակայն կան որոշ հնարքներ, որոնք կօգնեն արագացնել այդ գործընթացը: Մասնագետները ներկայացրել են այն եթերայուղերը, որոնք արոմաթերապիաների ժամանակ կամ սննդի մեջ օգտագործելու դեպքում կօգնեն խթանել նյութափոխանակությունն ու կնպաստեն ավելորդ քաշի նվազմանը:

Լայմի եթերայուղ

Հետազոտությունները ցույց են տվել, որ լայմի եթերային յուղը նպաստում է ավելորդ քաշի կորստին ու պաշտպանում որոշակի դեղամիջոցների ընդունման հետևանքով կուտակվող ավելորդ կիլոգրամներից: Կարելի է ներառել լայմի յուղն ամենօրյա սննդակարգում՝ 2-3 կաթիլ ավելացնելով աղցաններին:

Անանուխի եթերայուղ

Այս եթերայուղի բույրն անգամ նպաստում է մարսողության բարելավմանն ու քաղցի դեմ պայքարին: Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ երկու կաթիլ անանուխի եթերայուղը մի լիտր ջրին ավելացնելը կօգնի բարելավել թոքերի աշխատանքը՝ դրանով իսկ նպաստելով նաև մարզիկների մարզավիճակի բարելավմանը:

Թուրինջի եթերայուղ

Ավելորդ քաշի նվազմանը նպաստող ու ախորժակը ճնշող մյուս եթերայուղը թուրինջի եթերայուղն է, որը կարելի է կիրառել արոմաթերապիաների համար: Հետազոտությունը ցույց է տվել, որ թուրինջի եթերայուղը պարունակում է մի յուրահատուկ բաղադրիչ՝ լիմոնեն, որն արդյունավետ կերպով նվազեցնում է քաշը:

Հիլի եթերայուղ

Այս եթերայուղը նույնպես կօգնի պայքարել ավելորդ քաշի դեմ: Ամեն օր սննդին 2-3 կաթիլ հիլի եթերայուղ ավելացնելը կօգնի բարելավել մարսողական համակարգի աշխատանքն ու կանխել փորափքանի և աղեստամոքսային տրակտի այլ խանգարումների զարգացումը:

Այս եթերայուղերը ոչ միայն արդյունավետ են, այլև չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն: Բացառություն են կազմում միայն բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականությունն ու ալերգիաները, որոնց դեպքում ալերգեն հանդիսացող մթերքի ընդունումը հակացուցված է: Սա է պատճառը, որ հարկավոր է զգոն լինել ու հաշվի առնել օրգանիզմի բոլոր առանձնահատկությունները: