Հայրս մահացավ քաղցկեղից 33 տարեկան հասակում, այս օգոստոսին կլրանա իմ 33-ամյակը․ Գաբի Գալոյանի գրառումը հայրիկի մասին

Երգչուհի Գաբի Գալոյանն ընտանեկան արխիվից տեսանյութ է հրապարակել։

Ինստագրամյան իր էջում հրապարակված կադրերում պարում է երգչուհու հայրը։ Տեսանյութին կից Գաբին հուզիչ գրառում է կատարել իր հայրիկի մասին։

«Հայրս՝ մահվանից 2 ամիս առաջ․․․ երգ ու պարով ապրեց մինչև վերջին շունչը։ Վայելեք ձեր ամեն օրը երջանիկ, ապրեք, չգիտեք՝ վաղն ի՞նչ կլինի։ Աստված պահապան բոլորին։ Հայրս մահացավ քաղցկեղից 33 տարեկան հասակում ․․․ այս օգոստոսին կլրանա իմ 33-ամյակը ․․․ տարօրինակ, անկանխատեսելի կյանք ու մարդիկ՝ հրաշք արարածներ ․․․ ընտանեկան արխիվից»,- գրել է Գաբի Գալոյանը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от GABY GALOYAN (@gabygaloyan)