Իրինա Շեյքը նկարահանվել է էրոտիկ տեսանյութում

35-ամյա ռուս սուպերմոդել Իրինա Շեյքն իր Ինստագրամի հրապարակմամբ զարմացրել է հետևորդներին. կարճ, սակայն վառ տեսանյութում մոդելը ներկայացել է գայթակղիչ կերպարում։

Հոլովակում մոդելը տեսախցիկի առջև ներկայացել է ֆուքսիայի գույնի ներքնազգեստով։ Նկարահանման ժամանակ Իրինան թեքվել է՝ թույլ տալով գայթակղիչ բարեմասնությունները։ Իրինայի մազերը հավաքված են, իսկ աչքերի արտահայտչականությունը ընդգծել է վառ դիմահարդարումը:

«Նա գաղտնիք ունի»,- հոլովակին կից գրել է Շեյքը։

Հետևորդները գոհ են մնացել հրապարակումից, սակայն նրանցից մի քանիսը գրառումը չափազանց անկեղծ են համարել։ «Աստվածուհի, ոչ մի խոսք», «Մենք սրան պատրաստ չէինք», «Երազանքի կազմվածք», «Իրինա, շարունակիր»,- գրել են նրանք։

Հիշեցնենք, որ Իրինան մեծացնում է երեք տարեկան դստերը՝ Լեային, որը ծնվել է դերասան Բրեդլի Քուփերից։ Զույգի հարաբերությունները տևել են մի քանի տարի, սակայն ամուսնության պաշտոնական գրանցմանը այդպես էլ չի հասել։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от irinashayk (@irinashayk)