«Միշկա, ինչքա՞ն էիր ինձ սիրում». Սիրուշոն ջերմ տեսանյութ է հրապարակել որդու հետ

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում ընտանեկան հոլովակ է հրապարակել։ Տեսանյութում երգչուհին կրտսեր որդու՝ Միքայելի հետ է, նրանք ջերմ գրկախառնված են։

Կարճ հոլովակում երգչուհին որդուց հետաքրքրվում է․ «Միշկա, ինչքա՞ն էիր ինձ սիրում», ինչին ի պատասխան երեխան ասում է․ «Մամա, ես քեզ Googleplex-ի չափ եմ սիրում»։

Սիրուշոն տեսանյութը չի մեկնաբանել, սակայն նրա փոխարեն դա արել են երգչուհու հետևորդներն ու ընկերները։ Տեսանյութը մեկնաբանել են երգչուհիներ Սոֆի Մխեյանը, Մերի Քոչարյանը, Յանա Հովհաննիսյանը, հայտնի դիմահարդար Ագա Քանքանյանը և շատ ուրիշներ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Sirusho (@sirushoofficial)