Երգչուհի Սոնա Ռուբենյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի ժամանակ երգելուն: Միջոցառումից հետո հրապարակում է տարածվել երեկույթի ծախսերի մասին, որտեղ նշված է, թե Սոնան երգել է 20.000 դոլարի դիմաց:
Երգչուհին Ինստագրամի իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որում ասում է․ «Աննախադեպ առաջարկ ունեմ, եթե էլի ինչ-որ մեկը հայտնվի, էսպիսի ակնհայտ սուտ ասի, որ ես ասեմ՝ ճիշտ ա, էդ 20.000 դոլարը մի տեղից կճարեմ, կտամ իրեն»։
Սոնան տեսանյութին կցել է նաև ծախսերի ցուցակի սքրինշոթը։