Ջենիֆեր Լոպեսը նոր լուսանկարներ է հրապարակել․ նշանադրության մատանու բացակայությունը կրկին ենթադրությունների առիթ է տվել

Հայտնի երգչուհի, պարուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

51-ամյա դերասանուհին, որն այժմ նոր Shotgun Wedding ֆիլմի նկարահանումների դադարի փուլում է հրապարակել լուսանկարներ, որոնցում չի կրում իր նշանադրության մատանին։ Սա ևս մեկ անգամ առիթ է տվել Ջենիֆեր Լոպեսի և 45-ամյա նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի բաժանման վերաբերյալ ենթադրությունների համար, ինչի մասին լուսանկարի մեկնաբանություններում գրել են երկրպագուները։

Լուսանկարներում դերասանուհին կրում է փղոսկրի գույն տաբատ, սպիտակ տոպ և սպիտակ սպորտային կոշիկներ՝ իր տեսքն ամբողջացնելով ոսկյա վզնոցներով և ապարանջաններով։ Շպարի համար Լոպեսը նախապտվությունը վել է շագանակագույնի երանգներին, իսկ վարսերն արձակել։

Լուսանկարները համացանցում են հայտնվել դերասանուհու անձնական կյանքի շուրջ առկա խոսակցությունների ֆոնին։