Ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка, все вместе!» հաղորդման 7-րդ եթերաշրջանի վերջին թողարկման շրջանակում ելույթ է ունեցել հայազգի Սյուզաննա Մելքոնյանը:
Վերջինս կատարել է It must have been love ստեղծագործությունը և ոտքի հանել ժյուրիի 100 անդամից 99-ին, այդ թվում` ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևին: Նշվում է, որ երգչուհին անցել է եզրափակիչ:
Հաղորդաշարի շրջանակում մասնակիցների առաջադրանքն է կատարել ցանկացած երաժշտական ստեղծագործություն այնպես, որ ժյուրիի բոլոր 100 անդամն էլ ցանկություն ունենա կանգնելու և միասին երգելու: Որքան շատ ձայներ ստանա իր օգտին մասնակիցը, այն շատ միավորներ կվաստակի: