Երգչուհի Սոնա Ռուբենյանը «Ինստագրամի» իր էջի սթորի բաժնում անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին երգելու համար իր հոնորարարի չափը կազմել է 20 հազար դոլար։
Հերքելով տարածված լուրերը՝ երգչուհին նշել է. «Աննախադեպ առաջարկ ունեմ, եթե էլի մեկը հայտնվի, որ էսպիսի ակնհայտ սուտ ասի, ու ես ասեմ՝ ճիշտ է, էդ 20 հազար դոլարը մի տեղից կճարեմ, կտամ իրեն»: Ռուբենյանը տեսանյութին կցել է նաև մամուլում տարածված՝ հարսանիքի ծախսերի սքրինշոթը:
Նշենք, որ երեկվանից համացանցում շրջանառվում է Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին արված ծախսերի գնացուցակը: Օգտատերերի շրջանում այն դարձել է լայն քննարկման առարկա: