Դուեյն Ջոնսոնն առաջին անգամ խոսել է ԱՄՆ նախագահ դառնալու մասին

Հոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն Ջոնսոնը պատրաստ է ապագայում դառնալ ԱՄՆ նախագահ, եթե այդպիսին լինի ժողովրդի կամքը։
Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։
«Ես չեմ կարծում, որ մեր հայրերը երբևէ պատկերացրել են երկու մետր հասակով, ճաղատ, դաջվածքներով, կիսով չափ սև, թեքիլա խմող, պիկապ վարող մի տղայի, որը կմիանար նրանց ակումբին։ Սակայն, եթե դա երբևէ տեղի ունենա, ինձ համար պատիվ կլինի ծառայել ձեզ, մարդիկ», – հայտնել է դերասանը:

Այդպես Ջոնսոնն արձագանքել է Newsweek պարբերականի լուրին այն մասին, որ ընտրություններում իր օգտին պատրաստ է քվեարկել անանուն հարցման մասնակիցների 46 տոկոսը, որն անցկացրել է Piplsay ընկերությունը:
Ընտրողները նաևւ կցանկանային ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում տեսնել Անջելինա Ջոլիին, Օփրա Ուինֆրիին և Թոմ Հենքսին: