Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ կյանքից հեռացել է երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը՝ Էմմա Խաչիկովնան։ Այս մասին տեղեկացել էինք Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոնի» ֆեյսբուքյան էջից։
Զարուհի Բաբայանը սոցցանցերի իր էջերում ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում նաև երգչուհու մայրն է։ Լուսանկարին կից Զարուհին հուզիչ գրառում է կատարել։
«Երբեք չէի մտածի,որ այս տողերը կգրեմ այսքան շուտ…
Մամ ջան, Աստված հոգիդ լուսավորի։ Ինչքան ենք քեզ կարոտելու»,- լուսանկարին կից գրել է երգչուհին։
Երգչուհուն շտապել են ցավակցել նրա ընկերները, գործընկերներն ու սոցցանցերի հետևորդները։