Չոր շուրթերը անհարմարություն են պատռճառում ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր շրջապատին: Սակայն սա փոքրիկ խնդիր չէ: Շուրթերի չորությունը վկայում է առողջական մի շարք խնդիրների մասին:
Չորությունը շուրթերի բորբոքային բնույթի հիվանդություն է, որի առաջացման պատճառները բավականին շատ են։
Այն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության հետևանքով։ Սրա զարգացման պատճառ կարող են հանդիսանալ նաև սառը օդը, քամին, եղանակի կտրուկ փոփոխությունները, կոսմետիկ քիմիայի չարաշահման հետևանքով առաջացած ալերգիկ ռեակցիաները։
Ճաքերը բավականին դժվար են բուժվում` հիվանդությունը կարող է կրել քրոնիկ բնույթ, քանի որ հարուցիչ միկրոբները չեն ոչնչանում վերքի լավանալուց հետո։
Ճաքերը ոչ միայն տգեղացնում և ցավ են պատճառում, այլ նաև ժամանակին չբուժվելու դեպքում կարող են վերածվել քաղցկեղածին ուռուցքների։
Սակայն մենք չենք ցանկանում ձեզ վախեցնել:
Սրանց բուժման համար իդեալական արդյունք են տալիս չիչխանի, կտավատի և ձիթապտղի յուղերը: Բուժման ընթացքում պետք է խոսափել թթվաշ մրգերից կամ աղի և կծու ուտեստներից: Երբեք մի անտեսեք շուրթերի այս խնդիրը:
Սոցիոլոգների պնդմամբ՝ երբ տղամարդը նկատում է կնոջը, ապա նա առաջին հերթին նայում է նրա շուրթերին՝ ենթագիտակցաբար ցանկանալով համբուրել: Անառողջ շուրթերով աղջիկները կարող են վանել յուրաքանչյուր տղամարդու: