Պարուհի Սոնա Եսայանը, ով բեմադրություններ էր անում ամուսնու՝ Գրիգի երեկոյան շոուի համար, Ինստագրամի իր էջի սթորի բաժնում կիսվել է «Թղթե տնակ» սերիալի մոտիվներով արված բեմադրության ցուցանիշով և հպարտացել, որ դիտումների թիվն արդեն հատել է 20 միլիոնը։
«Հայաստանում պարային շոուները նույնիսկ մոտ չեն էս թվերին։ Արդեն 20 մլն դիտում ունի իմ ու իմ թիմի շոուն»,- գրել է նա։
Ավելի վաղ Սոնան հարցազրույցներից մեկում անդրադարձել էր Youtube–ում իր ակտիվությանը և ասել․ «Youtube-ում իմ հետևորդները շատ-շատ են, վաղուց ունեմ արծաթյա կոճակ։ Իմիջիայլոց, ես ու Գրիգը նայում ենք, դեռ չգտանք հայտնի ընտանիք, որ ընտանիքում կունենան 2 արծաթյա կոճակ, ոչ թե մեկը կունենա մի քանի կոճակ, այլ 2 հայտնի մարդ, որոնցից յուրաքանչյուրն էլ վաստակել է իր արժանի արծաթե կոճակը»։