«Հայաստանում պարային շոուները նույնիսկ մոտ չեն էս թվերին»․ Սոնա Եսայանը՝ իր ռեկորդի մասին

Պարուհի Սոնա Եսայանը, ով բեմադրություններ էր անում ամուսնու՝ Գրիգի երեկոյան շոուի համար, Ինստագրամի իր էջի սթորի բաժնում կիսվել է «Թղթե տնակ» սերիալի մոտիվներով արված բեմադրության ցուցանիշով և հպարտացել, որ դիտումների թիվն արդեն հատել է 20 միլիոնը։

«Հայաստանում պարային շոուները նույնիսկ մոտ չեն էս թվերին։ Արդեն 20 մլն դիտում ունի իմ ու իմ թիմի շոուն»,- գրել է նա։

Ավելի վաղ Սոնան հարցազրույցներից մեկում անդրադարձել էր Youtube–ում իր ակտիվությանը և ասել․ «Youtube-ում իմ հետևորդները շատ-շատ են, վաղուց ունեմ արծաթյա կոճակ։  Իմիջիայլոց, ես ու Գրիգը նայում ենք, դեռ չգտանք հայտնի ընտանիք, որ ընտանիքում կունենան 2 արծաթյա կոճակ, ոչ թե մեկը կունենա մի քանի կոճակ, այլ 2 հայտնի մարդ, որոնցից յուրաքանչյուրն էլ վաստակել է իր արժանի արծաթե կոճակը»։