Մահացել է «Կլան Սոպրանո» սերիալի աստղը

Դերասանը կյանքից հեռացել է 64 տարեկան հասակում: Մի քանի տարի նա պայքարում էր քաղցկեղի դեմ:

Մահացել է ամերիկացի դերասան, բազմակի մրցանակների դափնեկիր Ջոզեֆ Սիրավոն: Նա հայտնի դարձավ 2000-ականների պաշտամունքային «Կլան Սոպրանո» հեռուստասերիալի շնորհիվ: Երկուշաբթի՝ ապրիլի 12-ին, տեղի ունեցած ողբերգության մասին հայտնում է The Independen-ը ՝ վկայակոչելով Սիրավոյի դստերը՝ Ալլեգրա Օկարմուսին:

«Ես նրա կողքին էի, երբ իմ սիրելի հայրը խաղաղ կյանքից հեռացավ այս առավոտ իր սիրելի գյուղի տանը: Մենք երկուսս էլ այնքան բախտավոր ենք, որ մեզ այդքան շատ սիրում են: Ես անչափ շնորհակալ եմ, որ նա այստեղ էր՝ Երկրի վրա, և ես գիտեմ, որ շատ հեռու չի գնացել։ Նա մեծ ձեռքբերումներ է ունեցել, բայց դրանցից ամենասիրվածը Նոնո Ջոն էր », – Ինստագրամի իր էջում գրել է Ալլեգրան:

Նշվում է, որ դերասանը երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ: