«Իմ նպատակը ձեզ միայն իմ արտաքին տեսքը ցույց տալը չէ»․ Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք է իրականացրել

Դերասանուհի Լիա Զախարյանը սոցցանցերի իր էջերում նոր կադրեր է հրապարակել օրերս իրականացրած իր ֆոտոշարքից։ Դերասանուհին համագործակցել է soullbdnv-ի հետ։

«Գտնվելով ստեղծագործական գործընթացում՝ իմ հիմնական նպատակը ձեզ միայն իմ արտաքին տեսքը ցույց տալը չէ, ես ձգտում եմ ցույց տալ ձեզ իմ բնավորությունը, արտիստի և ստեղծագործողի կերպարը, որը ցանկանում է ձեզ հետ կիսել գեղեցկությունն ու սերը, ձեզ փոխանցել իր ուժն ու նվիրվածությունը»,- լուսանկարներին կից գրել է Լիան։

Նշենք, որ այս շրջանում դերասանուհին զբաղված է Արմենիա TV-ի «Հարս չկա» սիթքոմում։