«Իմ լավագույն ընկեր ու մեծագույն օրհնություն»․ Քլոե Քարդաշյանը մեծ շուքով նշել է դստեր 3-ամյակը (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուից հայտնի Քարդաշյան և Ջեններ ընտանիքի անդամները հայտնի են շքեղ ծննդյան երեկույթներ կազմակերպելու սովորությունով․ Քլոե Քարդաշյանը բացառությունը չէ․ նախօրեին իրապատում շոուի աստղն իր դստեր՝ Թրուի ծննդյան օրն իսկական տոնակատարության է վերածել, գրում է Mirror-ը։

Ինչպես նշում է պարբերականը, իրապատում շոուի աստղնի իր դստեր 3-ամյակի երեկույթը կազմակերպել է կրտսեր քրոջ՝ Քայլի Ջենների՝ Հիդեն Հիլզ թաղամասում գտնվող առանձնատանը։

Instagram-ում 36-ամյա Քլոե Քարդաշյանը երկրպագուներին ցուցադրել է դստեր ծննդյան երեկույթի կապակցությամբ արված տոնական ձևավորումը՝ գույնզգույն փուչիկները, Disney-ի հերոսուհիներին և տոնական սեղանը։

«Պատրաստ չեմ ընդունել, որ դու 3 տարեկան ես դառնում։ Ամեն անգամ հուզվում եմ, երբ քեզ «փոքրիկ Թրու» կանչելիս ուղղում ես՝ ասելով, որ «փոքր չես, արդեն մեծ աղջիկ ես»։ Տեսնելը, թե ինչպես ես մեծանում, իմ կյանքի մեծագույն պարգևներից մեկն է»,- գրել է Քարդաշյանը՝ դստերն անվանելով իր «լավագույն ընկեր» ու «մեծագույն օրհնություն»։