Հաղորդավարուհի, մոդել Լյուսի Հայրապետյանն իր ինստագրամյան էջում կիսվել է երգիչ Արամեի հետ լուսանկարներով՝ խոստովանելով, որ պատանեկության տարիներին սիրահարված է եղել արտիստին: Նրանք օրերս պատահաբար հանդիպել են հարսանիքներից մեկի ժամանակ, և Լյուսին լուսանկարվելու առիթը բաց չի թողել:
«Մի հատ հազար տարի առաջ էի նկարվել հետդ, մի հատ էլ՝ հիմա:
Այն ժամանակ ամուսնացած չէիր, սիրում էի: Հետո ամուսնացար ու ամեն ինչ հարամ արեցիր՝ մեր «սիրո» պատմությունն էլ հետը:
Արամե՜, այ ժպտերես, սեր տղա, կապ չունի՝ ամուսնացած ես, թե չէ, ես մեկ ա սիրում եմ քեզ շատ:
Հ.Գ. Հետո էլ ասում եք՝ ամուսնացի: Ո՞նց ամուսնանամ, այ մարդ, եթե չափանիշս էս բոյով տղեն ա սիրուն, ու ինքն էլ ամուսնացած ա արդեն»,- ինստագրամում գրել է Լյուսին: