Մահացել է հայտնի ռեժիսոր Ռիչարդ Ռաշը

91 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի ռեժիսոր, The Stunt Man ֆիլմի համար երկու անգամ «Օսկար»-ի նոմինացված Ռիչարդ Ռաշը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Variety պարբերականը:
Ռաշն «Օսկար»-ի է նոմինացվել 1981 թվականին՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար» անվանակարգերում:

Ինչպես նշում է պարբերականը, Ռաշի կինը հայտնել է, որ ռեժիսորը վաղուց ունեցել է խնդիրներ առողջության հետ: Նա մահացել է սեփական տանը: