Էլիզաբեթ 2-րդն ամուսնու մահից 4 օր անց վերադարձել է իր պարտականությունների կատարմանը

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ 2-րդ թագուհին ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահից չորս օր անց վերադարձել է իր պարտականությունների կատարմանը, հաղորդում է The Guardian-ը։

Ինչպես մանրամասնում է աղբյուրը, Մեծ Բրիտանիայի միապետը մասնակցել է թագավորական պալատին կից լորդ-կամերգերի պաշտոնից Ուիլյամ Փիլի հեռանալու կապակցությամբ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը:

Նշվում է՝ Փիլը լորդ-կամերգերի պաշտոնում աշխատել է ավելի քան 14 տարի և իր պաշտոնից հրաժարվել է ապրիլի 1-ին։

73-ամյա Փիլը մտադիր էր լիազորությունները վայր դնել դեռևս 2020 թվականի վերջին, սակայն կորոնավիրուսի համավարակի պայմաններում համաձայնել է ևս մի քանի ամիս շարունակել իր պաշտոնավարումը: Երեքշաբթի նա միապետին է փոխանցել լորդ-կամերգերի գավազանը:

Նշենք, որ լորդ-կամերգերը բրիտանական խորհրդարանի միապետի և Լորդերի պալատի միջև ծառայում է որպես հաղորդակցության ուղի, ինչպես նաև թագավորական ընտանիքի անդամների մասնակցությամբ պետական այցեր և հարսանեկան արարողություններ է կազմակերպում: Պաշտոնը ստեղծվել է դեռևս XIV դարի վերջին։