Պատասխանս այնքան անկեղծ էր, որ չկարողացա զսպել արցունքներս․ Լիլիթ Բասյան

Հայտնի սննդաբան Լիլիթ Բասյանը Ինստագրամի իր էջում կիսվել է նոր լուսանկարով, որին կից անկեղծ գրառում է կատարել։

«Երեկ ուղիղ եթերում էի և ուզում եմ կրկին ձեզ ասել` շնորհակալ եմ, որ դուք կաք:
Երեկ ինձ հարցրեին` ի՞նչ կասեիր 18-ամյա Լիլիթին:
Պատասխանս այնքան անկեղծ էր, որ չկարողացա զսպել արցունքներս և կյանքումս առաջին անգամ արտասվռցի` չկարողանալով զսպել ինձ:
Ես ուղղակի պատասխանեցի` Լիլիթ, մարդիկ կդավաճանեն քեզ, մի հավատա բոլորին: Մարդիկ անընդհատ կփորձեն կոտրել քո թևերը, բայց նրանց դա չի հաջողվի»,- գրել է Լիլիթը:

Նշենք, որ դերասան Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը իր մասնագիտությանն առնչվող հրապարակումներից զատ, հաճախ է սոցցանցերի էջերում անձնական բնույթի լուսանկարներով կիսվում, որոնցում Լիլիթին ընկերակցում է նաև որդին՝ Ալեքսանդրը։