Սննդաբանները նշել են սննդամթերքի այն տեսակները, որոնք թույլ չեն տալիս նիհարել

Ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ դիմում են տարատեսակ դիետաների օգնությանը, սակայն անգամ ցանկալի արդյունքին հասնելու դեպքում շատերը կրկին գիրանում են նախկին սննդակարգին վերադառնալուց հետո: Նման տհաճ անակնկալներից խուսափելու համար մասնագետները հորդորում են հետևել սննդակարգին ու բացառել որոշակի մթերքի գործածությունը, քանի որ դրանք նպաստում են քաշի ավելացմանը:

Սննդաբանները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնցից հարկավոր է հրաժարվել ավելորդ քաշից ազատվելու համար: Այս ցանկում առաջատարը հացն ու հացաբուլկեղենն են, որոնց պատրաստման համար կիրառվում են կալցիումի պրոպիոնատ և սորբինաթթու: Այս նյութերը երկարացնում են սննդի պիտանելիության ժամկետը, սակայն միաժամանակ հանգեցնում են քաշի ավելացման:

Քաշի ավելացմանը նպաստող մթերքի շարքին են դասվել նաև տարատեսակ համային հավելումներով սփրեդի տեսակները, որոնք պարունակում են ճարպերով ու շաքարով հարուստ սոյայի լեցիտին: Բացի այդ, մասնագետները հորդորում են հրաժարվել նաև ձկան ձողիկներից, քանի որ դրանք հարուստ են լինում մեծ քանակությամբ աղով ու ճարպերով: Նման մթերքի փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել թարմ ձուկ:

Նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում հրաժարվել նաև արագ պատրաստվող լապշայից, քանի որ այն պարունակում է կոնսերվանտներ: Բացի այդ, կազմվածքի համար վնասակար են համարվում նաև յոգուրտները, որոնց հաճելի համ հաղորդելու համար կիրառվում են մեծ քանակությամբ շաքար ու բուրավետիչներ: