Մոդել, դերասանուհի Աննա Գրիգորյանն Ինստագրամի իր էջում կիսվել է իր նոր ֆոտոշարքի առաջին կադրերով։ Ֆոտոշարքը հետաքրքիր թեմատիկա ունի, դրանցում մոդելը ներկայացել է զեբրանման պրինտով հագուստով, ինչպես նաև ֆոնին ևս երևում են նմանատիպ նախշեր։
Ֆոտոշարքն իրականացրել է լուսանկարիչ Վահե Ստեպը, ով իր հերթին ևս լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր միկրոբլոգում։
Նշենք, որ այս շրջանում դերասանուհին եթերային զբաղվածություն չունի, հետևելով նրա սոցցանցերի էջերին՝ կարելի է ենթադրել, որ Աննան այժմ կենտրոնացած է մոդելային գործունեություն ծավալելու վրա։