«Շոկ էր, չգիտեինք` ինչպես արձագանքել»․ Քրիս Ջենները պատմել է նախկին ամուսնու սեռափոխության մասին (լուսանկարներ, տեսանյութ)

Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քրիս Ջենները WSJ ամսագրի գլխավոր խմբագրի հետ հարցազրույցի ժամանակ պատմել է 2015-ին նախկին ամուսնու՝ Քեյթլին Ջենների (նախկինում՝ Բրյուս Ջեններ) սեռափոխության ենթարկվելու մասին լուրն իմանալու, իր և ընտանիքի անդամների արձագանքի մասին՝ նշելով, որ դա «շոկ» էր բոլորի համար։

Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մոր խոսքով՝ «իրենց ընտանիքում ոչ ոք չգիտեր՝ ինչպես արձագանքել լուրին»։

«Սկզբում դա շոկային լուր էր, որն իրականություն դարձավ։ Մեզ ժամանակ էր պետք դա ընկալելու, դրան համակերպվելու համար»,- ասել է Քրիս Ջենները։

Իրապատում շոուի աստղը, անդրադառնալով իր և Քեյթլին Ջենների հարաբերություններին, նշել է՝ նախկին ամուսնու սեռափոխության ընթացքում իրենց հարաբերությունները լարված էին, սակայն հիմա «ամենայն հարգանքով են վերաբերվում միմյանց»։

«Նա իմ երկու երեխաների հայրն է, դրանով իսկ շատ բան է ասված»,- հավելել է Ջենները։