Բարձրակրունկների հայրենիքը Փարիզն է:
Ամեն բան սկսվել է Փարիզի փողոցների կեղտոտության պատճառով: Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր, և մարդիկ մի փողոցից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին ցեխի մեջ ու դուրս գալիս ամբողջովին կեղտոտված: Եվ ահա, մի քանի հնարագետ կոշկակարներ ոտքը գետնից բարձր դնելու համար հնարեցին բարձր կրունկները, որոնք հարմար միջոց էին ցեխոտ փողոցներով անցնելու համար:
Բոլորը՝ կին, թե տղամարդ, սկսեցին բարձր կրունկներով կոշիկներ կրել:
Շատերը կարծում են, որ Եթե տղամարդիկ չլինեին, կանայք բարձրակրունկ ու նրբագեղ կոշիկներ երբեք չէին հագնի, որովհետև դրանք բավականին անհարմար են ու մեծ վնաս են հասցնում ոտքերի առողջությանը:
Բարձրակրունկ կոշիկով քայլելիս ոտքի մկանները շատ են ձգվում: Դրանք նաև պատճառ են դառնում ծնկների մի շարք հիվանդությունների:
Սակայն բարձրակրունկները չեն կորցնում իրենց ակտուալությունը:
Ձեզ ենք ներկայացնում այս տարվա ամենանաորաձև բարձրակրունկները: