«Հիմնականում հեշտ և առանց խոչընդոտների եմ զբաղվել բիզնեսով». Անահիտ Սիմոնյանը` Հայաստանում բիզնեսով զբաղվելու մասին

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և անդրադարձել Հայաստանում բիզնես հիմնելուն։

«Ինչպես շատերդ տեղյակ եք, ես ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում։
Գալով Հայաստան՝ սկսել եմ ծավալել գործունեությունս իմ հայրենիքում: Իհարկե, եղել են դժվարություններ, բայց հիմնականում հեշտ և առանց խոչընդոտների եմ զբաղվել բիզնեսով:

Դիմում եմ բոլոր այն հայրենակիցներիս, ովքեր Հայաստանից դուրս են և երկմտում են հայրենիք վերադառնալու և սեփական գործ հիմնելու մասին: Անպայման փորձե՛ք, եկե՛ք և ստեղծե՛ք

Պետք է շատ աշխատենք, որ մեր երկիրն ունենա հզոր տնտեսություն:
Վստահ եղեք, երբ բոլորով մեկ նպատակ ունենանք, հաջողության կհասնենք»,- գրել է նա։