«Գուցե ներեմ քեզ, գուցե, ես ինքս ներեմ ինձ»․ Իննա Խոջամիրյան

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում արված ֆոտոշարքից: Լուսանկարին կից Իննան զգացմունքային գրառումներ է արել:
Դրանցից մեկին կից նա գրել է. «Գուցե քեզ սրտիդ չափ չեմ սիրում կամ էլ թե այնքան ուժգին եմ սիրում, որ չեմ զգում չափը՝ ճիշտ ցավի պես: Գուցե ներեմ քեզ, գուցե, ես ինքս ներեմ ինձ մի օր կամ էլ թե երբեք չներենք իրար»:

Հաջորդ լուսանկարին կից Իննան գրել է. «Հերթական գիշերները կլուսանան առանց բարի լույսերի, երեկոների բարձր աղմուկի մեջ կխլանան մեր ցածրաձայն սիրո խոստովանությունները: Իրար տեսնելիս կիսամեռ բարև կտանք, ու դա կամոքի ու կսփոփի ամեն բան»: