Թբիլիսիում անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը» խորագրով նկարների ցուցահանդես

Թբիլիսիի Ազատության հրապարակում անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը» խորագրով նկարների ցուցահանդես։
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում տեղեկացնում է, որ ցուցահանդեսին ներկայացված են եղել Հայոց ցեղասպանության, Բաքվի ու Սումգայիթի ջարդերի, ինչպես նաև Արցախում և Նախիջևանում ադրբեջանական վանդալիզմի զոհ դարձած հայկական մշակութային կոթողների նկարները։
Ցուցահանդեսը կազմակերպել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը: