Ռուս թոշակառուն դարձել է Gentle Monster բրենդի դեմքը

66-ամյա ռուս թոշակառուն դարձել է Gentle Monster օպտիկայի բրենդի դեմքը: Բրենդի պաշտոնական էջերում արդեն հրապարակվել են մոդելի լուսանկարները:
Գրառման նկարագրության մեջ նշվում է, որ ֆոտոշարքը նվիրված է Gentle Monster ապրանքանիշի ակնոցների նոր հավաքածուի թողարկմանը, որը վաճառքի կհանվի ապրիլի 15-ին:

Վալենտինա Յասենը 66-ամյա մանեկենուհի է, Ռուսաստանում տարեցների համար առաջին՝ Oldushka մոդելային գործակալության անդամ: Նա կարիերայի ընթացքում համագործակցել է տարբեր բրենդերի հետ, ինչպիսիք են Adolfo Dominguez-ը, L’Oreal-ը եւ 12storeez-ը: Բացի այդ, նա նկարահանվել է Harper’s Bazaar, Grazia և Elle ամսագրերի շապիկների համար։