Անաստասիա Րեշետովան սիրավեպ ունի՞ հայ ոճաբան Ալեկո Նադիրյանի հետ

Ռեփեր Տիմատին և Անաստասիա Րեշետովան, որոնք վերջերս են բաժանվել, կարիերան կառուցում են նույն հեռուստաալիքում: Երգիչը դարձել է «Холостяк» շոուի գլխավոր հերոսը, իսկ Նաստյան վարում է «Ты_топ-модель» իրապատում-շոուն։
Րեշետովայի հետ նախագիծը վարում է ոճաբան և նորաձևության փորձագետ Ալեկո Նադիրյանը: Շատ հեռուստադիտողներ սկսել են կասկածել, որ աստղերի հարաբերություններն աշխատանքայինից ռոմանտիկ կապի են վերաճել: Այդ մասին երկրպագուներն Անաստասիային հարցրել են Instagram-ում:
Մոդելն անկեղծորեն պատասխանել է հետևորդներին՝ հավատացնելով, որ իր և Ալեկոյի միջև բացառապես գործնական հարաբերություններ են: