Հայտնի երգչուհի Ջեսիքա Սիմփսոնը 2009 թվականին իր քաշի մասին շահարկումների պատճառով ցանկացել է մեկուսանալ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Այժմ 40-ամյա Սիմփսոնի մայրը՝ Թինա Սիմփսոնը, ասել է, որ դուստրը ցանկացել է մեկուսանալ և դուրս չգալ տնից այն բանից հետո, երբ նրա քաշը քննադատության առարկա է դարձել։
«Ես անկեղծ կլինեմ։ Ջեսիքայի հարցում իմ ամենամեծ դժվարությունը նրա քաշն է եղել։ Այն, թե ինչպես էին մարդիկ քննադատում նրան, անհավատալի էր», – ասել է երգչուհու մայրը և հավելել, որ մարմնից ամաչելն ամենավատ բանն է և ոչ մի աղջիկ կամ տղա չպետք է դրա միջով անցնի։
Սիմփսոնին քննադատության էին ենթարկել 2009 թվականին իր համերգից հետո, որի ընթացքում երգչուհին բարձր գոտկատեղով տաբատ էր հագել։
Երգչուհին ավելի վաղ անդրադարձել էր իր ֆիզիկական տվյալների մասին քննադատություններին՝ դրան մի ամբողջ գլուխ նվիրելով իր հուշագրությունում:
2020 թվականին գիրքը ներկայացնելիս աստղն ասել է․ «Լուսանկարը, որը պտտվում էր աշխարհում, կոտրեց սիրտս։ Ոչ թե բուն լուսանկարը, այլ մեկնաբանությունը»։