«Այս գաղջ աշխարհում, երբեմն, արդարություն լինում է». Ծովինար Մարտիրոսյանը լավ լուր է հայտնել

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ մայրը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Գրետա Մեջլումյանը ոսկե մեդալ է ստացել Համո Սահյանի որդու կողմից։

«Երեկ մայրս՝ Գրետա Մեջլումյանը, անձամբ Համո Սահյանի որդու կողմից ստացել է Համո Սահյանի անվան ոսկե մեդալ։ Շնորհակալություն։ Այս գաղջ աշխարհում, երբեմն, արդարություն լինում է»,- գրել է նա:
Նշենք, որ ապրիլի 14-ին Համո Սահյանի ծննդյան օրն էր: