Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը պաշտոնապես հայտնել են իրենց բաժանման մասին

Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը համատեղ հայտարարությամբ պաշտոնապես հայտնել են իրենց բաժանման մասին: Այս մասին նրանք տեղեկացրել են TODAY պարբերականին:
«Մենք գիտակցեցինք, որ ավելի լավ ընկերներ ենք և ամեն ինչ կանենք ընկերներ մնալու համար: Մենք կշարունակենք աշխատել միասին և աջակցել միմյանց մեր համատեղ բիզնեսներում և նախագծերում: Մենք լավագույնն ենք ցանկանում միմյանց և մեկս մյուսի երեխաներին: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջերմ և աջակցող խոսքեր են ուղարկել մեզ»,- պարբերականի փոխանցմամբ՝ ասվում է նրանց հայտարարության մեջ:

Զույգի բաժանման մասին լուրերն առաջին անգամ տարածվել էին մարտին, սակայն նրանք հերքել էին՝ նշելով, որ աշխատում են ինչ-ինչ հարցերի շուրջ: