«Ես բոլորին պառկեցնում էի քնելու, իսկ հետո գնում էի սենյակ ու միայնակ լաց լինում». Քրիս Ջեների անսպասելի խոստովանությունը

Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քրիս Ջեները WSJ ամսագրի գլխավոր խմբագրի հետ հարցազրույցի ժամանակ խոսել է դստեր՝ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի բաժանության մասին՝ հայտնելով, որ դստերը տված ամենակարևոր խորհուրդը «երեխաներին ամեն ինչից վեր դասելն է»։

«Կարծում եմ՝ ամենակարևորը, որը հասկացել եմ նաև իմ փորձից, երեխաներին ամեն ինչից վեր դասելն է», – հայտնել է Ջեները, որը նախկինում ամուսնացած է եղել Ռոբերտ Քարդաշյանի և Բրյուս Ջեներ հետ։
Նրա խոսքով՝ այդպես վարվելու դեպքում, ամեն ինչ հնարավոր է հաղթահարել։

«Սերը կօգնի հաղթահարել ամեն ինչ, կապ չունի՝ որքան ցավալի է այդ ամենը։ Ես բոլորին պառկեցնում էի քնելու, իսկ հետո գնում էի սենյակ ու միայնակ լաց լինում։ Չէի ցանկանում խղճահարության տեսարան կազմակերպել իմ երեխաների առջև»,- նշել է հեռուստաաստղը։