Մահացել է «The Simpsons» անիմացիոն սերիալի ռեժիսորը

47 տարեկան հասակում կաթվածի հետևանքով մահացել է «The Simpsons» նկարիչ և ռեժիսոր Էդվին Ագիլարը. այս մասին հայտնում է The Sun- ը՝ վկայակոչելով անիմատորի կնոջը ՝ Մարիկային:
Ագիլարը հոսպիտալացվել էր՝ խոսելու անկարողության և շարժվելու դժվարության մասին բողոքներով, մահից մեկ շաբաթ առաջ:
Նա ուներ շաքարախտ և երիկամների խնդիրներ, որոնք հանգեցնում էին սրտի հիվանդության:

Հիշեցնենք, որ The Simpsons անիմացիոն սերիալում գտել են կանխատեսում ​​մահացու կորոնավիրուսի մասին։
Մուլտիպլիկացիոն ֆիլմի սերիաներից մեկում վիրուսը Միացյալ Նահանգներ է հասնում ​​փաթեթի միջոցով, որը Ճապոնիայից ժամանում է Սփրինգֆիլդ: