NBCLX հեռուստաալիքը կցուցադրի «Թաքնված քարտեզը» ֆիլմը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

NBC Universal հեռուստաընկերության մաս կազմող NBCLX-ը հայտարարել է ապրիլի 23-ին, 24-ին և 25-ին իրենց հեռուստաալիքով կինոռեժիսոր Անի Հովհաննիսյանի հեղինակած «Թաքնված քարտեզը» վավերագրական ֆիլմի ցուցադրության մասին:

Ամերիկյան հեռուստաընկերությունը գիտակցում է հայկական սագան որպես մարդկության համար փորձառությունը ներկայացնելու կարևորությունը: Անի Հովհաննիսյանի՝ արտառոց նվիրվածությամբ ստեղծված ֆիլմը ճանապարհորդել է հայերի նախնիների հայրենիքով, որի լռեցված պատմություններն ու ձայներն ավելի քան մեկ դար սպասում են բացահայտման: Պատմությունը սկսվում է Հայաստանից դուրս գտնվող հայկական ամենամեծ համայնքից՝ Կալիֆոռնիայից, ձգվելով դեպի Թուրքիայի խորքերը: