«Ամուսնության առաջին տարին իսկապես ծանր էր»․ Ջասթին Բիբերը պատմել է ամուսնական կյանքում դժվարությունների մասին

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը GQ ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ սուպերմոդել Հեյլի Բիբերի հետ ամուսնության առաջին տարին մեծ փորձություն էր իր համար։

«Ամուսնության առաջին տարին իսկապես ծանր էր, քանի որ մենք շատ հոգեբանական տրավմաներ ունեինք։ Մեր միջև պարզապես բացակայում էր վստահությունը։ Չէինք ցանկանում մեկս մյուսին հայտնել մեր թերությունների մասին, որովհետև վախենում էինք հնարավոր արձագանքից»,-պատմել է երգիչը։

Բիբերի խոսքով՝ ցանկանում էր ամուսնանալ՝ իր կյանքում կայունություն հաստատելու համար։

«Որպես զույգ և ընտանիք՝ մենք միասին հիշողություններն ենք ստեղծում։ Հրաշալի է, երբ կյանքում ունես նպատակ, իսկ ես առաջ չունեի։ Չունեի նաև զուգընկեր, որին կսիրեի և կնվիրվեի ամբողջ հոգով»,- հավելել է Բիբերը։

Նշենք, որ երգիչը սուպերմոդելին ամուսնության առաջարկություն էր արել ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի հետ բաժանումից երեք ամիս անց։