Բևեռլի Հիլզի բժշկական կենտրոններից մեկում Բրեդ Փիթին նկատել են անվասայլակին նստած (լուսանկարներ)

ԱՄՆ Բևեռլի Հիլզ քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մուտքի մոտ պապարացիները հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթին լուսանկարել են անվասայլակին նստած, հաղորդում է Page Six-ը՝  երկրպագուներին հորդորելով «չանհանգստանալ դերասանի համար, քանի որ վերջինս պարզապես ատամնաբույժի մոտ այցելության էր գնացել»։

Աղբյուրի հաղորդմամբ՝ 57-ամյա Փիթին ուղեկցել է թիկնապահը։ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի աստղը կրել է արևային ակնոց՝ ենթադրաբար պապարացիների հետապնդումներից խուսափելու համար։

Նշվում է, որ աստղը անվասայլակին է նստել հիվանդանոցի քաղաքականության պատճառով, որի համաձայն՝ բժշկական օգնություն ստացած հիվանդի ինքնազգացողությունը կարող է վատանալ, ուստի նրան հիվանդանոցի տարածքից պետք է ուղեկցել անվասայլակով։