Ոստիկանությունն առգրավել է Նաստյա Իվլեևայի՝ 258 800 դոլար արժողությամբ Lamborghini-ն (լուսանկարներ)

Ռուսաստանում ճանապարհային ոստիկանությունն առգրավել է մոդելի՝ 258 800 դոլար արժողությամբ Lamborghini-ն, երբ վերջինս չի վճարել 199 տուգանք, գրում է Luxury Launches-ը։

Անցյալ տարի Playboy-ի մոդել Նաստյա Իվլեևան Instagram-ում հայտնել էր, որ «գնել է իր երազանքների Lamborghini Aventador-ը», սակայն օրերս իր երկրպագուներին տեղեկացրել էր, որ իր սուպերքարն առգրավել են։

«Իմ սիրելիին ինձնից տանում են»,- գրել էր նա։

Հաղորդվում է, որ տուգանքները սահմանվել են մի շարք իրավախախտումների, այդ թվում՝ արագությունը գերազանցելու համար։

Նշվում է, որ ավելի ուշ նա վճարել է բոլոր տուգանքները և հետ է վերադարձրել իր թանկարժեք մեքենան։