Պուգաչովան նշել է ծննդյան 72-րդ տարեդարձը․ Գալկինը և երեխաները երգչուհուն հաճելի անակնկալ են մատուցել (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշել է ծննդյան 72-րդ տարեդարձը։ Ծննդյան օրվա կապակցությամբ նրան բարեմաղթանքներ են հղել ամուսինը՝ ռուս հաղորդավար Մաքսիմ Գալկինը և երեխաները։

Հաղորդավարի՝ Instagram-ում հրապարակած տեսանյութում ընտանիքի անդամներն Ալլա Պուգաչովային դիմավորում են տոնական տորթով և ծաղկեփնջերով։

«Երկար ու երջանիկ ապրեք։ Գլխավոր ցանկությունս այն է, որ խաղաղություն տիրի Երկրի վրա», – ասել է Պուգաչովան՝ փչելով ծննդյան տորթի մոմերը։

Յոթամյա Հարին և Լիզան մայրիկի համար նաև բանաստեղծություններ են արտասանել, հանձնել իրենց ձեռքերով պատրաստած բացիկները, իսկ վերջում հոր հետ Պուգաչովայի համար կատարել են «Ծնունդդ շնորհավոր» երգը։

Գալկինի, Լիզայի և Հարիի շնորհավորանքներին միացել են «պրիմադոննայի» բազմաթիվ երկրպագուներ, որոնք նրան երկար տարիների կյանք և քաջառողջություն են մաղթել։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Максим Галкин (@maxgalkinru)