Balmain-ի ստեղծագործական ղեկավար Օլիվյե Ռուստենի տեսանյութը՝ Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգի ներքո

Ֆրանսիական Balmain նորաձևության տան ստեղծագործական ղեկավար, ֆրանսիացի մոդելյեր Օլիվյե Ռուստենն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգի ներքո:

Նշենք, որ երգը թողարկվել է 2016 թվականին և կարճ ժամանակում հիթ դարձել: Այն լայն տարածում էր գտել ամբողջ աշխարհում՝ Արաբական Էմիրություններում, Ամերիկայի Միացյալ Նահագներում, Եգիպտոսում և, նույնիսկ, Թուրքիայում:

Սուպեր Սաքոյի յութուբյան պաշտոնական էջում երգի դիտումների թիվն անցել է 190 միլիոնը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от OLIVIER R. (@olivier_rousteing)