«Մարդկանց ամեն բան անձնականացնելու մեծ շնորհը խանգարում է ապրել»․ Իննա Խոջամիրյանը նոր ֆոտոշարք ունի

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը սոցցանցերի իր էջերում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է զգացմունքային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սև հագուստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Իննան իր կերպարն ամբողջացրել գեղեցիկ վզնոցների, նորաոճ գլխարկի և ոճայաին սանրվածքի միջոցով։

«Գարունը սրել է բոլորի հետաքրքրությունն ու էմոցիաները: Կուզեի այս նկարի տակ ևս որևէ սիրուն երկտող գրել, բայց մարդկանց ամեն բան անձնականացնելու մեծ շնորհը խանգարում է ապրել: Փոխարենը` «…Գուցե սոված եմ, գուցե քունս է տանում, գուցե հոգնել եմ, գուցե պետք է դադարե՞լ դատարկ եզրակացություններ անել` վերագրել, միացնել ու բաժանել …Գուցե կյանքն այդպես շատ ավելի հանդարտ ու երջանիկ լինի…»,- լուսանկարների կից գրել է Իննան։

Հավելենք, որ այս շրջանում Իննան նկարահանվում է Շանթ հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում։