Յուրաքանչյուր կին յուրովի գեղեցիկ և գայթակղիչ է:
Դիմահարդարումը կարող է նրան ավելի գրավիչ դարձնել կամ էլ նույն հաջողությամբ փչացնել նրա տեսքը: Ուստի հարկավոր է ընտրել այնպիսի դիմահարդարում, որը սազում է հենց ձեզ:
Իսկ աչքերն, ինչպես ասում են, հոգու հայելին են, և հետևաբար դիմահարդարման մեջ կարևոր է դրանց առանձնակի ուշադրություն դարձնել:
Դիմահարդարման շնորհիվ աչքերին կարող եք հաղորդել ձեր ցանկացած ձևը՝ դարձնելով այն երկար, նշաձև, կլորավուն և այլն:
Տարբեր ազգի կանայք ունեն տարբեր նախասիրություններ դիմահարդարման մեջ:
Ասիացիները միշտ ցանկանում են մեծացնել իրենց աչքերը, եվրոպացիներն իրենց աչքերը ձգտում են դարձնել նշաձև:
Սակայն դիմահարդարման մեջ աչքերն ամենից կարևորն են, որովհետև շպարն ընդգծում է աչքերի խորությունն ու մոգական երանգ հաղորդում հայացքին: