Սևակ Ամրոյանը ներկայացրել է «Իմ երազում» երգի տեսահոլովակը

Երգիչ Սևակ Ամրոյանը երկրպագուների դատին է հանձնել «Իմ երազում» երգի հոլովակը, որի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: Մանուկյանին ոգեշնչել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» կինոնկարը: Երգի բառերը Կոմիտասինն են, երաժշտությունը գրել է Սևակ Ամրոյանը, գործիքավորել է Գարիկ Գևորգին:

Սևակ Ամրոյանը «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է: Սովորել է Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում, իսկ հետագայում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում: 2013-2015 թվականներին՝ նույն բաժնի մագիստրատուրայում։