Ֆիլմ՝ Սերգեյ Եսենինի կյանքի վերջին օրերի մասին

Համացանցում տեղի է ունեցել Կլիմ Շիպենկոյի «Դեկտեմբեր» ֆիլմի թիզեր-թրեյլերի պրեմիերան, որը պատմում է պոետ Սերգեյ Եսենինի կյանքի վերջին օրերի մասին։
Պոետի կերպարը մարմնավորել է Ալեքսանդր Պետրովը։ Ժապավենում նկարահանվել են նաև Քրիստինա Ասմուսը, Անդրեյ Մերզլիկինը, Վլադիմիր Վդովիչենկովը, Կիրիլ Նագիևն ու Սոֆյա Կարպունինան։

Ըստ սյուժեի՝ Գերմանիայից ԽՍՀՄ սահման է ժամանում հայտնի պարուհի Այսեդորա Դունկանը, որը պատրաստել է Եսենինի փախուսը միությունից։ Նրան մնում է միայն գնացք նստել ու Ռիգա հասնել։ Պոետը Մոսկվայից Լենինգրադ է փախչում, ուր հայտնվում է իրադարձությունների խելահեղ շրջապտույտում։ Նա շտապում է հանդիպել սիրելիին, անկախ խոչընդոտներից, որոնք մշտապես հայտնվում են նրա ճանապարհին։
Պրեմիերան ծրագրված է 2021 թվականի դեկտեմբերին։